AJOUTER PAROLES
Top 100
Sorties d'albums
artistes
Communauté
Espagnol
Portuguais
Anglais
Correction Paroles
Hayastane
par
Serj Tankian
Retour
Paroles
Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում Խորովածի կրակի շուրջ, ընկերներն են բոլորվում Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք Ուր շողում են խաղողի մեջ գինիները անապակ Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի Չոր լավաշով լի մառան է, զնգուն զանգ է զնդանի։ Արագած, Գրիգոր, Արարատ ու Սևան Անահիտ, Նաիրա, Զարուհի ու Շուշան Հայաստան, Ուրարտու, Շուբրիա, Արմենիա Արատտա, Նաիրի, Մեծ Հայք, Կիլիկիա։ Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական Ուր տենչում ես, երբ պարտված ես, երբ կամ հերոս հաղթական Հայաստանը ժողովուրդ է, ընտանիք է աղմկոտ Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս Արամ Մանուկյան, Սարյան է, Համբարձումյան է, Մինաս Հայաստանը Տիգրան Մեծ է, Սուրբ Մաշտոց է ու Նարեկ Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։ Արագած, Գրիգոր, Արարատ ու Սևան Անահիտ, Նաիրա, Զարուհի ու Շուշան Հայաստան, Ուրարտու, Շուբրիա, Արմենիա Արատտա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։ Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար Ֆիդայի մահապարտներ, որ ընկան երկրի համար։ Հայաստանը Երևան է, Արտաշատ, Դվին, Անի Հայաստանը պատմություն է, ոչ սկիզբ, ոչ վերջ ունի։
clip
Ton pseudo sera publié. Laisses les champs vide pour rester anonyme.
Soumettre
Modal title
×
Ajouter un média
Video URL?
(YouTube, Vimeo, Instagram, DailyMotion, Soundcloud)
×
Se souvenir de moi
Mot passe oublié
Connectes-toi
M'inscrire